Արմավիրի մարզում անցած տարի 280 հա խաղողի այգի է վերացվել, 5700 հա հողատարածք՝ կարկտահարվել | Region

Արմավիրի մարզում անցած տարի 280 հա խաղողի այգի է վերացվել, 5700 հա հողատարածք՝ կարկտահարվել

Փետրվար 22,2025 19:01

«Թիմ ռեսուրս» ՀԿ-ի և REGIONS TV-ի «Մարզային կյանքն իրականում» նախագծի շրջանակներում Արմավիրի մարզում տեղի է ունեցել բանավեճ-քննարկում, որի օրակարգում էին գյուղատնտեսության ոլորտի, նաև սահմանային անվտանգության, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանն առնչվող հարցերը։

REGIONS TV-ի նկարահանող խմբերը շրջել են Արմավիրի մարզի սահմանամերձ գյուղերով, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել նրանց մտահոգող խնդիրներին:

Արմավիրը Հայաստանի զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է, խաղողագործությամբ զբաղվող ամենամեծ մարզը։ Բայց խնդիրները շատ են։ Գյուղատնտեսները նշում են՝ հողագործությունն այստեղ էլ եկամտաբեր չէ։ Աջակցություն են ակնկալում կառավարությունից։

Ոռոգման ջրի պակաս, բերքի իրացման դժվարություններ, գյուղմթերքի ցածր գներ, վարկերի բարձր տոկոսադրույքներ․ խնդիրները ներկայացրել են բանավեճ-քննարկման ժամանակ, որին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Արմավիրի մարզպետի աշխատակազմից, մարզի խոշորացված համայնքներից։

Նորություններ