Բաքվում հետաձգվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարւթյան դատավարությունը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ եղանակային պայմանների պատճառով Բաքվում հետաձգվել է Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 27-ին։
Նախատեսվում էր, որ Արկադի Ղուկասյանն այսօր պետք է ցուցմունք տար Բաքվի դատարանում։
Հիշեցնենք, որ այս կեղծ դատավարությունն ընթանում է ընդդեմ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ ԶՈՒ նախկին շտաբի պետ Դավիթ Մանուկյանի, ՀՀ նախկին ԱԳ նախկին հրամանատար Դավիթ Մանուկյանի և ՀՀ նախկին ԱԳ նախկին հրամանատար Դավիթ Մանուկյանի։
Այս շինծու գործով մեղադրյալներ են նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալլահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը։
Նրանք մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմ նախապատրաստելու և վարելու, ցեղասպանություն, պատերազմի օրենքների ու սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման, իշխանության բռնի պահպանման և բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ՝ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը որոշել էր հացադուլի տեսքով բողոքել դատական ֆարսի դեմ։