Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվար 25,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 25-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ը և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն։
Երևան քաղաքի փետրվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.5°C (2022թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -25.5°C (1972թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.2°C