ՀՀ ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել վարչապետի կնոջ արտահայտությունները դիվանագետների հասցեին
Փետրվար 25,2025 12:03
ՀՀ ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի վիրավորական արտահայտությունները դիվանագետների հասցեին։ Օրեր առաջ Աննա Հակոբյանը սոցցանցերում հրապարակում էր արել և հայ դիվանագետներին բնութագրել որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի»։
«Որևէ հարցման պատասխան տրվում է բացառապես բարձրացված թեման և մեջբերումները հաստատող սկզբնաղբյուրի առկայության դեպքում»,- նշել են ԱԳՆ-ից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան։ ԱԳՆ-ում նաև չեն պատասխանել հարցին, թե նախատեսո՞ւմ են արդյոք օգտագործել Աննա Հակոբյանի կազմած դիվանագիտական էթիկետի ուղեցույցը։
Աղբյուր՝ Sputnik Արմենիա
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
