Բաքուն ու Մոսկվան փորձում են ԵՄ առաքելությունը դիտարկել որպես վտանգ կամ խոչընդոտ խաղաղության համաձայնագրին․Ուշակովս | Region

Բաքուն ու Մոսկվան փորձում են ԵՄ առաքելությունը դիտարկել որպես վտանգ կամ խոչընդոտ խաղաղության համաձայնագրին․Ուշակովս

Փետրվար 25,2025 11:46

ՀՀ-ԵՄ  խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսն անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանն, ասում է չզինված քաղաքացիական առաքելությունը ի՞նչ սպառնալիք կարող է ներկայացնել Մոսկվային և Բաքվին, ԵՄ առաքելությունն օգնել է իրավիճակը սահմանին կայունացնել

Երևանում այսօր ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսն անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ առաքելությանն, ասաց՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին։

Նա նշեց, որ Բաքուն ու Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը, մեղադրանքներ են ներկայացնում․«Բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունը ի՞նչ սպառնալիք կարող է նրանց ներկայացնել։ Նրանք փորձում են սա դիտարկել որպես վտանգ կամ խոչընդոտ խաղաղության համաձայնագրին»։

Ուշակովսի խոսքով՝ Բաքուն մերժում է այս համագործակցությունը, ցանկանում է դադարեցնել ԵՄ առաքելությունը Հայաստանում, բայց Հայաստանը իհարկե,  ներկայացրել է առաջարկ, որպեսզի փոխադարձ զինամթերքի վերահսկողության մեխանիզմներ լինեն, և սա օրինակ է, որ Հայաստանը հանձն է առել խաղաղության օրակարգը․«Մենք դրան աջակցում ենք: Իսկ Ադրբեջանի արձագանքը այս ամենին շատ դժվար է հասկանալ և մեկնաբանել»։

Ուշակովսը վստահեցրեց՝ ն ԵՄ-ն նաև հետաքրքրված է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով, ասաց, որ դա շատ կարևոր է տարածաշրջանի կապերի և հաղորդակցությունների բացման համար․«Դա շատ կարևոր կլինի ամբողջ տարածաշրջանի համար և իհարկե շատ կարևոր է Հայաստանի համար, որ Հայաստանը կարողանա ունենալ ազատ ընտրություն դեպի եվրոպական ապագա, որը նաև ենթադրում է ունենալ տնտեսական դիվերսիֆիկացիա: Սա ևս մի պատճառ է, որ մենք կենտրոնանանք կապերի տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի բացման ազատության վրա։ Մենք միանգամայն աջակցում ենք դրան»։ Եվ իհարկե նաև կոչ ենք անում, որպես Անկարան սահմանային հարցեր առանձնացնի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից»:

Նորություններ