Կանանց Ազգերի լիգա․ Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի ընտրանուն՝ տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը
Փետրվար 25,2025 16:56

ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի Լիգայի C3 խմբի երկրորդ տուրում Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ղազախստանի ընտրանու դարպասը (2:0):
Մեր ընտրանու կազմում գոլերով աչքի ընկան Սվետլանա Ղարագյոզյանը և Օքսաննա Պիզլովա՝ համապատասխանաբար 15-րդ և 57-րդ րոպեներին։
Կայացած երկու տուրերից հետո Կանանց Հայաստանի ազգային հավաքականը վաստակած 6 միավորով գլխավորում է իր խումբը։
ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի C3 խմբի աղյուսակը՝ ստորև․
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի Facebook-յան էջից