Ձյան ճերմակով և թարմ շնչով պատված Աշոցքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
Փետրվար 25,2025 21:11

Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանները բազմաթիվ խնդիրներ ունեն՝ թերզարգացած ենթակառուցվածքներ, սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, արտագաղթի բարձր ցուցանիշներ և այլն։
Այնուամենայնիվ, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանները մեծ ներուժ ունեն, որն օգտագործելու և Շիրակի հյուսիսը զբոսաշրջային ուղղության վերածելու լուրջ քայլեր դեռ չեն արվում։
Աշոցքի կուսական բնությունը, մաքուր օդը, ձնառատ սարերն ու ձորերը գրավիչ են ձմեռային տուրիզմի և հանգստի սիրահարների, նաև մարզիկների համար։ Տարածաշրջանի բնակիչների համար տարվա այս ամսին -20 °C-ը սովորական ջերմաստիճան է համարվում, իսկ ձյան հաստ շերտը՝ բնականոն երևույթ։
REGIONSTV-ի տեսախցիկն արձանագրել է Աշոցքի՝ ամբողջությամբ ճերմակ ծածկույթով պատված գյուղերն ու գեղեցիկ բնապատկերները։