ՀՀ ԱԽ քարտուղարի գլխավորությամբ քննարկվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը
Փետրվար 26,2025 18:29
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը:
Քննարկվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը, ինչի շրջանակներում գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները: Ազգային անվտանգության ռազմավարության վերամշակման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել գերատեսչություններում ստեղծել ընդգրկուն աշխատանքային խմբեր:
Նիստի ընթացքում հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
