Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ դադարեցնում է USAID-ի և Պետքարտուղարության արտաքին օգնության պայմանագրերի ավելի քան 90%-ը | Region

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ դադարեցնում է USAID-ի և Պետքարտուղարության արտաքին օգնության պայմանագրերի ավելի քան 90%-ը

Փետրվար 27,2025 12:41

Թրամփի վարչակազմը կրճատում է ԱՄՆ արտաքին օգնությունն ամբողջ աշխարհում շուրջ 60 միլիարդ դոլարի չափով՝ կրճատվում է  մարդասիրական օգնության և զարգացման ծրագրերի  ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ  դադարեցնում է   Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Պետքարտուղարության արտաքին օգնության պայմանագրերի ավելի քան 90%-ը։ Այս մասին հայտնում է  Associated Press (AP) լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցը գրում է, որ Թրամփի վարչակազմը կրճատում է ԱՄՆ արտաքին օգնությունն ամբողջ աշխարհում շուրջ 60 միլիարդ դոլարի չափով՝ կրճատվում է  մարդասիրական օգնության և զարգացման ծրագրերի  ֆինանսավորումը։

Նշվում է, որ այս որոշումը կայացվել է ԱՄՆ  դատարանի վճռից հետո, որը պարտավորեցրել է վերացնել արտաքին օգնության ֆինանսավորման արգելքը մինչև փետրվարի 26-ի վերջնաժամկետը: Մինչդեռ ԱՄՆ գերագույն դատարանը բավարարել է Թրամփի վարչակազմի պահանջը՝ արգելափակել ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը։

Նորություններ