«-46°C»․ Ամասիան գարնան առաջին օրը դիմավորեց ձմեռային փառատոնով

Գարնան առաջին օրը Ամասիա համայնքում անցկացվեց «-46°C» ձմեռային փառատոնը: Ձյունառատ Ամասիան հյուրընկալել էր ակտիվ հանգստի և ձմեռային մարզաձևերի հարյուրավոր սիրահարների։
Ցրտաշունչ հրաշալի բնությունն ու փառատոնի հաճելի միջավայրը գրավել էր ոչ միայն Շիրակի մարզի համայնքների, այլ նաև հանրապետության այլ մարզերի բնակիչներին:
Շիրակի հյուսիսային տարածաշրջանի անտառամերձ տարածքներից մեկում ապահովվել էր փառատոնի մասնակիցների հրաշալի օրն ու հաճելի ժամանցը։ Ոգևորված էին հատկապես երեխաներն ու պատանիները, որոնցից շատերն առաջին անգամ հնարավորություն ունեցան սահել դահուկներով, սնոուբորդով, մասնակցել մրցույթների և տարբեր խաղերի։
Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ավելի լավ ծանոթանալ ազգային պարերին, որոնք տեղում ուսուցանում էին «Հրայրք» պարային խմբի պարուսույցները:
Ամասիայում գարնան առաջին օրը անմոռանալի էր՝ լի հիշարժան պահերով և անակնկալներով։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։