Գյումրու տոնավաճառների առևտրականները միացել են երևանցի գործընկերների գործադուլին

Գյումրու շուկայամերձ 2 տոնավաճառների առևտրականներն այսօր միացել են Երևանի տնտեսվարողների գործադուլին ու շրջանառության հարկի բարձրացման վերաբերյալ կառավարության որոշման դեմ իրենց բողոքը ներկայացրել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին։
Հիշեցնենք, 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով առևտրական գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս։
Գյումրեցի տնտեսվարողները պահանջում են վերանայել շրջհարկի բարձրացման վերաբերյալ որոշումը։ Հագուստի շուկայի վաճառականները նշում են, որ ապրանքատեսակներ ունեն, որոնք ավելի քան 15 տարի առաջ են ձեռք բերել, բայց մինչև հիմա չեն կարողանում վաճառել, իսկ պետությունը պահանջում է դրանց համար ևս հարկ վճարել։ Գյումրեցի տնտեսվարողներին ընդունել է Շիրակի մարզպետը։
Նորություններ

