Ադրբեջանի դրոշով երթևեկած վարորդն ու մեքենան ներկայացվել են ոստիկանություն. ՆԳՆ
Մարտ 03,2025 19:01
Վարորդը և տրանսպորտային միջոցը, որ երթևեկել է բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով, ներկայացվել է ոստիկանություն, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին», – գրել է նա սոցիալական էջում։
Իրավապահ կառույցից խոստացել են լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել:
Համապատասխան տեսանյութն ավելի վաղ տարածվել էր համացանցում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
