«Բուք է շատ լինում ու մինչև -40°C»․ գյուղ, որտեղ գրանցված է 751 մարդ, բայց փաստացի բնակվում է 395-ը | Region

«Բուք է շատ լինում ու մինչև -40°C»․ գյուղ, որտեղ գրանցված է 751 մարդ, բայց փաստացի բնակվում է 395-ը

Մարտ 04,2025 15:45

Շիրակի մարզի Աշոցք համայնքի Ղազանչի գյուղը հիմնադրվել է 1857թ.-ին՝ Արևմտյան Հայաստանից՝ Ալաշկերտի Իրիցու գյուղից գաղթած հայերի կողմից: Գյուղը գտնվում է Գյումրի-Ջավախք ավտոմայրուղու աջ հատվածում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 40 կմ հեռավորության վրա: Աշխարհագրական դիրքը բարձր լեռնային է՝ կարճատև զով ամառով, ձնառատ և ցուրտ ձմեռով:

Ղազանչեցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ Այլ աշխատանք գյուղում չկա։

Աշոցքում ևս, ինչպես հանրապետության շատ այլ համայնքներում,  գյուղոլորտին առնչվող խնդիրները շատ են․ այստեղ ևս անասնապահությունը ձեռնտու չեն համարում․ կաթի գինն էժան է, իսկ ամբողջ մարզում դեռ գործող սպանդանոց չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ