Էսկալացիայի վտանգ կա, բայց պետք է ամեն ինչ անենք, որ էսկալացիայի առիթ և պատճառ չլինի․ Ալեն Սիմոնյան | Region

Էսկալացիայի վտանգ կա, բայց պետք է ամեն ինչ անենք, որ էսկալացիայի առիթ և պատճառ չլինի․ Ալեն Սիմոնյան

Մարտ 04,2025 14:48

ԱԺ նախագահը հայտարարել է, որ ՀՀ-ն բազմիցս ասել է՝ որևիցե տարածքային պահանջ չունի և իր հանձնառած պարտավորությունների և համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է և հետևողական շարունակելու է աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ   

«Բաքվի հետ բանակցությունները՝ խաղաղության պայմանագրի հետ կապված շարունակվում են, իրավիճակը քննարկմնան փուլում է։ Այսօր արդեն առնվազն 15 միջազգայնորեն համաձայնեցված կետ ունենք, որը շատ մեծ ձեռբերում է»,-այս մասին այսօր  Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշել է՝ էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ և պատճառ չկա․«Էսկալացիայի պատճառներ ստեղծելու հետ կապված մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ և պատճառ չլինի։ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ասել է՝ որևիցե տարածքային պահանջ չունի և իր հանձնառած պարտավորությունների և համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է և հետևողական շարունակելու է աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ»։

ԱԺ նախագահը սադրանք որակեց  Վարդան Օսկանյանի այն առաջարկը, թե պետք է դադարեցնել խաղաղության փաստաթղթի շուրջ բանակցությունները այնքան ժամանակ, քանի դեռ գերիները չեն վերադարձվել, ասելով՝ դա միայն կդաբարդացնի իրավիճակը, բարձրացնելով էսկլիացիայի հնարավորությունը․«Մի մոռացեք, որ 150-ից ավել հաստատված գերի է եղել, և մենք այդ մարդկանց բանակցությունների և տարբեր միջնորդների հնարավորությամբ հետ ենք բերել։ Մնացել են հաստատված 23 հոգի, որոնցից 11-ը կամ  12-ը Ղարաբաղի նախկին ղեկավարներն են։ Գերիների վերադարձի հարցը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, գործընթացը շարունակվում է, և մեզ համար առաջնային է»։

Լրագրողի հարցին՝ իշխանությանը մեղադրում են, որ Բաքվի բանտերում ապօրինաբար գտնվող գերիների վերադարձի հարցով տեսանելի քայլեր չեն արվում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբեւիցե չվերադառնան»։

Ալեն Սիմոնյանը անդրադարձավ նաև հայ-թուրքական  հարաբերություններին, և դրանց զարգացման հեռանկարներին։ Նա ասել է, որ ՀՀ-ն պետք է շարունակի աշխատել Թուրքիայի հետ․« Ցավում եմ, որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պաատանդ է վերցրել, և փորձում է ազդեցություն ունենալ։ Հայաստանը իր հայտարարությյուններով ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության գործողություններ իրականացնել, և հույս ունենք, որ Թուրքիան տեսնելով մեր քայլերը, կսկսի ավելի հստակ արտահայտել իր դիրքորոշումը»։

Անդրադառնալով  շրջանառվող լուրերին,  ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժերի միջև  լարվածություն կա, Սիմոնյանն ասել է․«Այդ հակասությունները կային վաղուց, պարզապես ջրի երես դուրս չէին եկել։ Ինչ ուզում են թող անեն, մեզ համար ի՞նչ տարբերություն։ Մենք ուրախանում ենք նրանց արած հայտարարություններից և ասուլիսներց հետո, քանի որ այդպես բարձրանում է մեր վարկանիշը»։

Նիկոլ Մարգարյան

 

 

 

 

 

Նորություններ