Մարտի 5-ը Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու անդամների առաջադրման վերջնաժամկետն է. ԿԸՀ
Մարտ 04,2025 16:09

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են՝ մարտի 30-ին նշանակված Գյումրի և Փարաքար համայնքների ՏԻՄ արտահերթ ընտրություններում առաջադրման վերջնաժամկետը մարտի 5-ն է՝ ժամը 18։00-ն։
Այն կուսակցությունները և դաշինքները, որոնք ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն, մինչ այդ ժամկետը առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացնեն համապատասխան ԸԸՀ։ Գյումրիի դեպքում՝թիվ 31 ԸԸՀ՝ ք․ Գյումրի, Չարենցի 12, թիվ 37 դպրոցի շենք, Փարաքարի պարագայում՝ թիվ 14 ԸԸՀ, ք. Վաղարշապատ, Մաշտոցի 75, մշակույթի պալատի շենք։
Ընտրությունների նախապատրաստման ժամանակացույցին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ ստորև ներկայացված հղումով։