«Մենք էլ 35 տարի մնացել ենք իրենց տարածքներում»․Մելիքսեն Պողոսյան | Region

«Մենք էլ 35 տարի մնացել ենք իրենց տարածքներում»․Մելիքսեն Պողոսյան

Մարտ 05,2025 13:03

Սյունիքի նախկին մարզպետի կարծիքով՝ մենք պարտվել ենք հենց հոկտեմբերի 27-ին, երբ կորցրել ենք Սպարապետ Վազգեն Սարգսյանին

Սպարապետ Վազգեն Սարգսյանի 66-րդ տարեդարձի առիթով այսօր մի շարք պաշտոնյաներ, քաղաքացիներ այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոն։

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ևս Եռաբլուրում էր, նա լրագրողների հետ ճեպազրույց պատասխանելով հարցին՝ այսպե՞ս ենք արժևորում սպարապետի գործը, որ նույնիսկ պահանջ չենք դնում, որ թշնամին դուրս գա մեր տարածքներից, ասաց․«Մենք էլ 35 տարի մնացել ենք իրենց տարածքներում»։

Նրա խոսքով․«Մենք ոչ մի անգամ 35 տարի մեր դեմքը մեր Սպարապետի առաջ չենք փոխել, խոնարհվում ու շնորհավորում ենք Սպարապետի ծնունդը»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե Վազգեն Սարգսյանին չկորցնեինք՝ Հայաստանն ու Արցախն այսօր ինչպիսի՞ն կլինեին, Մելիքսեթ Պողոսյանը պատասխանեց․ «Իհարկե, Սպարապետ

ը եթե կար, մենք հաղթում էինք, չկա, պարտվում ենք։ Եթե Սպարապետը ողջ լիներ, մենք այս կարգավիճակում չէինք լինի։ Մենք պարտվել ենք հենց հոկտեմբերի 27-ին, երբ կորցրել ենք Սպարապետին»։

Ինչո՞ւ թշնամին մինչև հիմա Տեղից, Սև լճից դուրս չի գալիս, այս հարցին ի պատասխան էլ նախկին մարզպետն ասաց․«Մենք մեր առաքելությունը կատարում ենք։ Եթե ճիշտ մեկնաբանեք, գաղտնիության ռեժիմը պահեք, մենք այս վիճակում չենք լինի։ Պիտի այն բովանդակությունը լուսաբանվի, որ հակառակորդին օգուտ չբերի։ Այս պահին համեստ պիտի լինենք, գաղտնիության ռեժիմ պահենք»։

Նորություններ