Մենք հայտարարել ենք՝ Բաքվում հայ գերիների նկատմամբ կիրառվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ, խոշտանգումներ․Փաշինյան | Region

Մենք հայտարարել ենք՝ Բաքվում հայ գերիների նկատմամբ կիրառվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ, խոշտանգումներ․Փաշինյան

Մարտ 05,2025 17:52

«Մենք հստակ նշել ենք, որ տեղեկություններ կան, որ արգելված միջոցներ են կիրառվում, խոշտանգումներ են կիրառվում»,-այս մասին այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բաքվում հայ պատանդառուների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը։

«Հայաստանի ԱԳՆ-ն տվել է հստակ գնահատական, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը այս խնդրի լուծման ուղղությամբ։ Մեր դիվանագիտությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ առաջնորդվելով առաջին հերթին «մի վնասիր» սկզբունքով»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ի գնահատականն է՝ այդ անձանց նկատմամբ կիրառվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ, արգելված այլ միջոցներ, ինչն անընդունելի է։

Փաշինյանի կարծիքով՝ եթե Բաքվի այս տեսարաններն օգտագործվում են հայ հասարակության վրա հոգեբանական ազդեցություն գործադրելու համար, իսկ Ադրբեջանին դա հաջողվում է, նշանակում է, որ Բաքուն կատարում է իր խնդիրը․« «Ստացվում է, որ մենք էլ այս տեսանկյունից պետք է ընկալենք այս խնդիրը»։

 

Նորություններ