Պապիկյանը Նիդերլանդների դեսպանի և պաշտպանության հարցերով կցորդի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մարտ 06,2025 12:02
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
