Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը սեղմված բնական գազ ձեռք բերելու համար պայմանագրեր է կնքել եղբոր ընկերության հետ․Հետք

2025 թվականի հունվարին Հրազդանի համայնքապետարանը սեղմված բնական գազ ձեռք բերելու համար պայմանագրեր է կնքել «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 54 մլն 85 հազար դրամ։
Սա առաջին դեպքը չէ, երբ Սևակ Միքայելյանը պայմանագիր է կնքում եղբոր ընկերության հետ։ 2022-2025 թվականներին Հրազդանի համայնքապետը «Լարգո վինչ» ՍՊԸ-ի հետ կնքել է 4 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 209,5 մլն դրամ։
«Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին։ Ընկերության 100% բաժնետերը Մեխակ Միքայելյանն է։
«Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հիմնադիրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է։ Իշխանափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսին Միքայելյանը դուրս է եկել ընկերությունից և իր բաժնեմասը փոխանցել Ավետիք Մեսրոպյանին։ Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի աներձագի որդին է։ 2022-ին «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի 100% բաժնետեր է դարձել Մեխակ Միքայելյանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024 թվականին «Հետքի» հրապարակման հիման վրա վարույթ էր հարուցել Սևակ Միքայելյանի նակատմամբ։ Հուլիսի 29-ին Հանձնաժողովը որոշել էր տուգանել Սևակ Միքայելյանին 300 հազար դրամով։
2025 թվականի հունվարի 13-ին Սևակ Միքայելյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և հայտնել, որ մրցույթում հաղթող է ճանաչվել եղբորը պատկանող ընկերությունը։
Հաշվի առնելով, որ պահպանվել են մրցույթի անցկացման կանոնները, և «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն եղել է գնառաջարկ ներկայացրած միակ մասնակիցը, ԿԿՀ-ն առաջարկել է շահերի բախման վերաբերյալ հայտարարություն հրապարակել։ Հայտարարությունը հրապարակվել է հունվարի 20-ին, համայքապետարանի կայքում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
Նորություններ

