Արփենիում 70 տնից 20-ը կողպված են․ խնդիրները հետապնդում են, երիտասարդները՝ հեռանում | Region

Արփենիում 70 տնից 20-ը կողպված են․ խնդիրները հետապնդում են, երիտասարդները՝ հեռանում

Մարտ 06,2025 20:01

Շիրակի մարզի Աշոցք համայնքի Արփենի գյուղը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից մոտ 20 կմ հեռավորության վրա։

Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի կեսերին՝ Արևմտյան Հայաստանի  Ալաշկերտ  գավառի Իրիցու գյուղից գաղթածների կողմից։

Գյուղն այսօր 375 բնակիչ ունի։ Խիստ բնակլիմայական պայմաններում ապրում-արարում են աշխատասեր մարդիկ, որոնք  հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, մասամբ նաև բուսաբուծությամբ։ Մշակովի հողատարածքները քիչ են։

Արփենին ծերացող գյուղ է համարվում․ մեծ են արտագաղթի ծավալները, ու ցավալին այն է, որ հեռանում են հիմնականում երիտասարդները՝ շատ հաճախ ամբողջ ընտանիքով։ Գյուղում 20 կողպած տուն կա, իսկ տասնամյակների պատմություն ունեցող այս շղթան կարծես վերջ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ