ԿԽՄԿ-ում քննարկվել են գերիների, անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված հարցեր
Մարտ 07,2025 17:27
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 7-ին այցելել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության գրասենյակ և հանդիպել պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ:
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը:
Քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:
Պաշտպանը վերահաստատել է իր հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
