«Ավրորա»-ի հավակնորդներից Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու և ներկա լինել Վարդանյանի «դատավարությանը»
Մարտ 07,2025 18:00
Պակիստանցի իրավապաշտպան, 2016 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»: Այս մասին հայտնում է Free Armenian Prisoners կազմակերպությունը Х-ի իր էջում:
«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը ինչպես կարող եք»,- գրել է իրավապաշտպանը:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
