Բավրա․ ո՞րն է բնակչության նվազման միտումը կանխելու միակ ուղին
Մարտ 09,2025 12:30

Բավրա գյուղը գտնվում է Վրաստանի սահմանից 2,5 կմ հեռավորության վրա: Մոտ 700 բնակիչ ունի, սակայն փաստացի բնակվողների թիվը 530 է։
Գյուղը ոռոգման ջրի խնդիր չունի, հիմնանորոգվել է Գյումրի-Բավրա-Վրաստանի սահման մայրուղու 11․5 կմ հատվածը, կառուցվելու է նոր կրթահամալիր։
Սակայն արտագաղթի ցուցանիշները, ինչպես Շիրակի մարզի գրեթե բոլոր համայնքներում, այստեղ ևս մտահոգիչ են․ երիտասարդ շատ ընտանիքներ տեղափոխվել են արտերկիր և հանրապետության խոշոր քաղաքներ։
REGIONS TV-ի հետ զրույցում Բավրայի բնակիչներն ընդգծեցին՝ բնակչության նվազման միտումը կանխելու միակ ուղին գյուղացուն աջակցելով՝ տնտեսություն վարելու, ապրուստի միջոց ստեղծելու հնարավորության ընձեռումն է։
Մանրամասները՝ տեսանյութում։