Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 11,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Մարտի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մարտի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մարտի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 22°C (2020թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -20°C (1985թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.3°C