Եվրոպական խորհրդարանում մարտի 12-ին կքննարկվի Բաքվում ապօրինի պահվող գերիների հարցը
Մարտ 11,2025 16:15

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքում գրառում է արել, տեղեկացնելով՝ Եվրոպական խորհրդարանը կքննարկվի Բաքվում ապօրինի պահվող գերիների հարցը։
«Եվրոպական խորհրդարանում մարտի 12-ին կքննարկվի Բաքվում ապօրինի պահվող գերիների հարցը՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անօրինական կալանքը և կեղծ դատավարությունները» խորագրով:
Կարևոր է, որ միջազգային կառույցները ավելի ակտիվ անդրադառնան գերիների թեմային, ինչպես նաև հստակ գործողություններով, այդ թվում պատժամիջոցներով, հասնեն Բաքվում պահվող մեր հայրենակիցների անհապաղ ազատմանը»։