Ադրբեջանին պետք է Հայաստանի խաղաղության ձգտումը, որպեսզի պոկի առավելագույնը․ քաղաքագետ | Region

Ադրբեջանին պետք է Հայաստանի խաղաղության ձգտումը, որպեսզի պոկի առավելագույնը․ քաղաքագետ

Մարտ 11,2025 21:05

«Չպետք է հուսալ, որ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո կլինի խաղաղություն»։ Այս մասին REGIONS TV-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներին։

«Պետք է այնպես անել, որ կամ ուժերի բալանսը վերականգնվի, կամ միջազգային այնպիսի իրավիճակ ստեղծվի մեր շուրջ, որ Ադրբեջանին պարզապես ստիպեն ստորագրել այդ համաձայնագիրը: Հետևաբար, Հայաստանի քայլերը պետք է միտված լինեն առաջին հերթին սեփական պաշտպանական ռեսուրսները մեծացնելուն և խելամիտ արտաքին քաղաքականությամբ այնպիսի իրավիճակ ստեղծելուն, որ ուժային բևեռներին ձեռնտու լինի խաղաղությունը»,-նշեց Բաղդասարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ փաստաթղթի ստորագրումը պետք է լինի արդեն իսկ կայացած խաղաղության գագաթնակետը և ոչ թե այդ գործընթացի սկիզբը։

«Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, պետք է Հայաստանի ձգտումը դեպի խաղաղություն, որպեսզի դա օգտագործելով՝ առավելագույնը  պոկի Հայաստանից»,-ընդգծեց Բաղդասարյանը:

Նորություններ