Լիտվայի Հանրային անվտանգության ծառայության հրամանատարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Մարտ 11,2025 22:59

«Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության Հանրային անվտանգության ծառայության հրամանատար, միջազգային փորձագետ, գեներալ-մայոր Վիկտորաս Գրաբաուսկասի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Լիտվայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գեներալ-մայոր Վիկտորաս Գրաբաուսկասը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Նորություններ

Եվրոպական խորհրդարանում մարտի 12-ին կքննարկվի Բաքվում ապօրինի պահվող գերիների հարցը
16:15 11-03-2025

Արփենիում 70 տնից 20-ը կողպված են․ խնդիրները հետապնդում են, երիտասարդները՝ հեռանում
20:01 06-03-2025