«Ջիմմին կիթառից կփախնի, ես էլ վարկերից»․ Մեծ Մանթաշ գյուղի բնակիչ | Region

«Ջիմմին կիթառից կփախնի, ես էլ վարկերից»․ Մեծ Մանթաշ գյուղի բնակիչ

Մարտ 12,2025 15:15

Շիրակի մարզի բարձր լեռնային բնակավայրերում գյուղատնտեսական խնդիրները շատ ավելի ընդգծված են, իսկ ոլորտում արձանագրված անկումը՝ շեշտակի։

Մեծ Մանթաշ գյուղում մարդիկ երկար տարիներ հիմնականում գազարի և ճակնդեղի մշակությամբ են զբաղվել, իրենց ապրուստն այս մշակաբույսերի վաճառքով վաստակել։ Բայց սառնաշունչ ու երկարատև ձմեռներով հայտնի այս գյուղում ամեն ինչ փոխվել է, կլիմայի փոփոխության հետևանքները զգացնել են տալիս։

Բնակիչների խոսքով՝ բույսերի բերքատվությունն է շատ ընկել, գյուղմթերքը հազիվ ինքնարժեքով են վաճառում։ Փորձել են մշակաբույսերը փոխել, էլի արդյունք չկա, նաև փորձել են հասկանալ, թե կառավարության որդեգրած նոր  ինտենսիվ գյուղատնտեսությունը որն է, իրենց ինչ կտա, բայց նորույթներին ծանոթացնողներ չկան։  «Նույն ինքնահոսի մատնված վիճակն է․ գյուղացին ինքն է որոշում՝ ինչպես անել, և վերջում ինքն էլ մնում է իր խնդիրների հետ մենակ»,- նշում են գյուղի ֆերմերները։

Նորություններ