Հարցվածների 11,8%-ը կքվեարկեր ՔՊ-ի օգտին՝ եթե հաջորդ կիրակի օրն ընտրություններ լինեին, 32,1%-ը գերադասել է չմասնակցել ընտրություններին

GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հարցում է իրակմանացրել՝ «արդյոք անհրաժե՞շտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ ներկա քաղաքական իրավիճակում» հարցի վերաբերյալ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման սոցիոլոգ Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքները։
Հարցին՝ եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, հարցին ի պատասխան հարցվածների 11,8 տոկոսն ասել է, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ինչը ըստ Նավասարդյանի, նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է 0,5 տոկոս։ «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկեր հարցվածների 4,7 տոկոսը (անկումը՝ 1,8 տոկոս), ամենամեծ անկումը (3,3 տոկոս) գրանցել է ԴՕԿ կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3,5 տոկոսը։ Նավասարդյանը սա պայմանավորում է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի պասիվության հետ, նա դադարել է շփվել հանրության հետ ԱՄՆ-ում բերման ենթարկվելուց հետո։
Չորրորդ տեղը զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել 2,7 տոկոսը (0,3 տոկոս աճ), «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կքվեարկեր 2,1 տոկոսը (0,2 տոկոս նվազում):
Նշված հարցին ի պատասխան հարցվածների 0,7 տոկոսը (անկումը՝ 1,1 տոկոս) կքվեարկեր «Հանրապետություն» կուսակցության օգտին, նույնքան տոկոս է կազմում նաև ԱԺԲ-ի դեպքում։ Իսկ 0.3 տոկոսը՝ ՀՅԴ-ի, 0.2 տոկոսը՝ Հայ ազգային կոնգրեսի։
Հարցվածների 6,2 տոկոսը ոչ մեկի օգտին չէր քվեարկի, եւս 4,7 տոկոսը կփչացներ քվեաթերթիկները։
Հարցվածների 32,1 տոկոսը պատասխանել է, որ չէր մասնակցի ընտրություններին։ Հարցին դժվարացել է պատասխանել 24,6 տոկոսը, հրաժարվել է պատասխանել հարցվածների 4 տոկոսը։
Հարցվածների ավելի քան 60 տոկոսը կողմ է եղել Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը։
Նորություններ

