Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը
Մարտ 12,2025 17:24
Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը` առողջական վիճակից ելնելով և ընդառաջ գնալով Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հորդորին։
«Այս 2 օրը զրույցներ ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ։ Նրա կինն ու քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, որ նա այնտեղ վատ չզգա մեզ համար և ավելի ուժեղ լինի։ Մենք նրանց խոստացել ենք դադարեցնել հացադուլը»,–ասաց Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Թանդիլյանը հացադուլ էր սկսել՝ որպես խնդրանք Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու հացադուլը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
