Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը | Region

Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Մարտ 13,2025 16:41

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ  Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Վան»
Հենրի Ավագյան — «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան — «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան — «Նոա»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
Վահան Բիչախչյան — «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդգար Սևիկյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան — «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արթուր Միրանյան — «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Նարեկ Գրիգորյան — «Ֆորուլ» (Կոնստանցա, Ռումինիա)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Կայզերսլաութերն» (Գերմանիա)
Գոռ Մանվելյան — «Նոա»
Արտակ Դաշյան — «Նոա»
Սոլոմոն Ուդո — «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան — «Ուրարտու»

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 16-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի, իսկ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կհյուրընկալվի Վրաստանի ընտրանուն: 

armsport.am

Նորություններ