«Այժմ խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է»․Պետդեպ

Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ԱՄՆ ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ։
«Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է»,-հայտարարել պաշտոնական Վաշինգտոնը։
Երեկ պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարեցին Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, նշելով՝ այն պատրաստ է ստորագրման։ Ընդ որում, Երևանը հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում, նշելով՝ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հարակից կառույցների պաշտոնական լուծարման է։