Լիլիթ Մակունցը Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներին ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները
Մարտ 15,2025 10:38
Մարտի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալել է Փենսիլվանիայի համալսարանի Ֆելսի կառավարման ինստիտուտի մի խումբ ուսանողների։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանն ուսանողներին ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին, ինչպես նաև անդրադարձել է ԱՄՆ հայ համայնքին։
Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
