Ծնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրը
Մարտ 15,2025 14:30
Նարեկը շատ կենսուրախ, ակտիվ բալիկ էր՝ էներգիայով լի, անընդհատ շարժման մեջ՝ պատմում է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի մայրը՝ Կարինե Բադալյանը: Ընկերասեր ու կյանքը սիրող՝ այսպես է բնութագրում մայրը Նարեկին:
Դեռ վաղ տարիքից հետաքրքրված էր սպորտով: Տղան բռնցքամարտում բազմաթիվ հաջողություններ է ունեցել, արժանացել մեդալների, պատվոգրերի, գավաթների: Ծառայության ընթացքում ևս չէր մոռանում սիրելի սպորտաձևի մասին:
Նարեկն ընդամենը 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Նա շարունակել է պայքարը մինչև հոկտեմբերի 31-ը և հայրենիքը պաշտպանելիս անմահացել ԱԹՍ-ի հարվածից:
Լույս աշխարհ գալով՝ փոքրիկ Ռոբերտը լույս ու հույս բերեց իր ընտանիքին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
