ԱՄՆ շատ լավ պատասխաններ է ստացել Մոսկվայից հրադադարի վերաբերյալ | Region

ԱՄՆ շատ լավ պատասխաններ է ստացել Մոսկվայից հրադադարի վերաբերյալ

Մարտ 15,2025 14:07

ԱՄՆ-ը գոհ է Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ իր առաջարկին Ռուսաստանից ստացած պատասխաններից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի արդարադատության նախարարությունում։

Թրամփը արդյունավետ է գնահատել հրադադարի հարցով Մոսկվայի հետ քննարկումները․«Մենք ստացանք մի քանի շատ լավ պատասխաններ»։

ՌԴ նախագահը օրերս հայտարարել է, որ  ԱՄՆ առաջարկը պաշտպանում է, սակայն հարցեր են առաջանում՝  օրինակ՝ Կուրսկի շրջանում գտնվող ուկրաինական ստորաբաժանումների հարցը,

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել է՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը հաստատված է, այն իրականացվում է մի քանի ուղիներով։

«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ նման երկխոսություն հաստատվել է և այն պարբերաբար իրականացվում է մի շարք ուղիներով»,-ասել է Ուշակովը։

Հիշեցնենք,  որ մարտի 11-ին Ջիդդայի բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ուկրաինան հայտարարություն տարածեցին, ըստ որի Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։

Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև բանակցություններից հետո տեղի ունեցավ նաև  Յուրի Ուշակովի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ուոլցի հեռախոսազրույցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն երեկ Truth-ում գրել է՝ «շատ լավ և արդյունավետ քննարկումներ է ունեցել Պուտինի հետ»։

 

Նորություններ