Տորոնտոյի հայ երիտասարդները ակցիա են իրականացրել՝ իրազեկելով Արցախի ռազմագերիների խնդիրը | Region

Տորոնտոյի հայ երիտասարդները ակցիա են իրականացրել՝ իրազեկելով Արցախի ռազմագերիների խնդիրը

Մարտ 15,2025 21:03

Տորոնտոյի հայ երիտասարդները հավաքվել էին Toronto Eaton Centre-ում՝ հագնված որպես Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Արցախի ռազմագերիներ, որպես իրազեկում նրանց ճակատագրի մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Այնուհետև նրանք քայլերթ են իրականացրել Տորոնտոյի փողոցներում՝ ներկայացնելով ռազմագերիներին և բարձրաձայնելով նրանց ազատության պահանջը։

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը պատասխանատու է իր հայրենակիցների համար»,- գրել է նա։

Նորություններ