«Պետք է հիմա ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրն ու ազատել բանտարկյալներին»Թրամփի Ազգային անվտանգության գծով խորհրդականը՝ Հաջիևին
Մարտ 16,2025 22:55
«Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի»,-այս մասին X-ում գրել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ուոլցը։
«Այս շաբաթ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության խորհրդական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ: Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են կատարել դեպի առաջընթաց առաջ և համաձայնել են խաղաղության պայմանագրին։ Ես ասացի նրան, որ մենք պետք է հիմա ավարտենք այս խաղաղության համաձայնագիրը, ազատենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար: Ամերիկայի ոսկե դարաշրջանը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել մինչև դա տեղի չունենա»,-գրել է Ուոլցը:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
