Գյումրու մանկատան 13-ամյա սանը հանկարծամահ է եղել | Region

Գյումրու մանկատան 13-ամյա սանը հանկարծամահ է եղել

Մարտ 17,2025 18:03

Իրավապահնների վստահեցմամբ՝ երեխան մի շարք հիվանդություններ ուներ

Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը 13-ամյա երեխա է մահացել։ Ոստիկանությունը մարտի 15-ին ահազանգ է ստացել, որ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը 13-ամյա երեխայի դի կա։  Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը մանկատան սան 13-ամյա Ս․ Ե․-ն է։
REGIONSTV-ին Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ դեպքի առնչությամբ Շիրակի մարզային Քննչական վարչությունում Քրեական  օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին կատարվում է նախաքննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կոմիտեից նաև վստահեցրին՝ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չկան, նա մի շարք հիվանդություններ է ունեցել, նրա մոտ արձանագրվել է հանկարծամահություն։

Նորություններ