ԵԱՀԿ-ում նախագահող երկիրը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները | Region

ԵԱՀԿ-ում նախագահող երկիրը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները

Մարտ 17,2025 22:03

Ֆինլանդիան, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ, շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին խաղաղության պայմանագրի տեքստի նախագծի շուրջ բանակցությունների հաջող ավարտի կապակցությամբ։ Դրա մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Այս նշանակալից նշաձողը արտացոլում է Հարավային Կովկասում ապագա խաղաղության, կայունության և համագործակցության հասնելու ընդհանուր հանձնառությունը:

Թեև այս ձեռքբերումը կարևոր քայլ առաջ է, Ֆինլանդիան ընդունում է, որ կարևոր աշխատանք դեռևս պետք է կատարվի խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման և իրականացման ուղղությամբ: Որպես ԵԱՀԿ նախագահ՝ Ֆինլանդիան պատրաստ է աջակցել կայուն խաղաղության հասնելու բոլոր ջանքերին»,- նշել են ԱԳՆ-ում։

Նորություններ