Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզ էյր» ընկերության ներկայացուցիչներին
Մարտ 17,2025 22:38
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզ էյր» ընկերության կոմերցիոն և գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա նշանակությունը զբոսաշրջության և մարդկանց շարժունակության ակտիվացման տեսանկյունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Վիզ էյր» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները՝ ինչպես Երևանի «Զվարթնոց» միջազգային, այնպես էլ Գյումրի քաղաքի վերանորոգված օդանավակայանների միջոցով:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
