Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարությանը՝ սահմանին լայնածավալ կուտակումներ են, Սահմանադրությունը պետք է փոխվի

Վերջին օրերին Ադրբեջանի պաշտապանության նախարարությունը պարբերաբար ապատեղեկատվութուն է տարածում՝ Հայաստանին մեղադրելով ադրբեջանական դիրքերին կրակելու մեջ, այսօր էլ Ադրբեջանի արտգործ նախարարությունն է մեղադրանքներ հնչեցրել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է ոչ միայն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ, նաև հայտարարում է, թե սահմանին հայկական կողմը լայնածավալ ռազմական տեխնիկա է կուտակում, այդ թվում՝ հարձակողական սպառազինություն։
Ադրբեջանն արդեն 3-րդ օրն է ապատեղեկատվություն է տարածում, իբրև թե հայկական կողմը կրակ է բացել։ ՀՀ ՊՆ-ՀՀ ՊՆ-ն երեք օրվա ընթացքում 8-րդ անգամ է հերքում Ադրբեջանի հայտարարությունները։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակն այսօր հայտարարել է, որ Բաքուն կտրականապես մերժում է 2025 թվականի մարտի 18-ի Հայաստանի վարչապետի գրասենյակի Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը, քանի որ այն «ոչ միայն անհիմն մեղադրանքներ է պարունակում Ադրբեջանի հասցեին, այլև խեղաթյուրում է տեղում տիրող իրավիճակը և սահմանամերձ շրջաններում հրաձգության դեպքերը»։
Հիշեցնենք, այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ ՊՆ-ն հրադադարի ռեժիմի խախտման մասին բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները․«․․․դեռևս 2024 թվականի հունիսի 22–ին ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջարկը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։ ՀՀ ՊՆ 2025 թվականի մարտի 17–ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ–ին փոխանցելու պարագայում։ Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի»։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, թե խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է«Կրկին ընդգծում ենք Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը. համաձայնեցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանն է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը, որոնք կվերացնեն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ հավակնություն։ Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում պաշտոնապես լուծարել հնացած և ոչ ֆունկցիոնալ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները»։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է՝ հայկական կողմը «բարի կամք դրսևորելու և սադրանքներից հրաժարվելու փոխարեն՝ առաջարկում է բարդ և գործնականում անիրագործելի նախաձեռնություններ։
«Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների բացմանը, ապա, չնայած իր գրավոր և ստորագրված պարտականություններին՝ հաղորդակցությունների բացման ուղղությամբ՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող, Հայաստանը չորս տարի շարունակ չի իրականացրել դրանք։ Փոխարենը, առաջարկում է անտեղի, իրագործման առումով բարդ և խիստ երկար երթուղիներ՝ փորձելով շեղել ուշադրությունը գործընթացից և իր պարտավորություններից։ Եթե հայկական կողմը իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից և պետք է ձեռնարկի գործնական քայլեր՝ նոր տարածաշրջանային իրողություններին համապատասխան»,-ասել Հաջիզադեն։