Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 21,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Մարտի 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը՝ ձյան տեսքով, մարտի 21-22-ն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Մարտի 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Մարտի 21-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մարտի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.5°C (1987թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 6.6°C
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
