Պետք է չեղյալ համարել վիճակահանության արդյունքները կամ այլ եղանակով ապահովել նախընտրական վահանակների համաչափ բաշխումը․ «Ականատես»
Մարտ 20,2025 18:03
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելու հնարավորությունից։
«Ապրելու երկիր» կուսակցություն – 11 վահանակ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 9 վահանակ
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 8 վահանակ
«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 6 վահանակ
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 11 վահանակ
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 12 վահանակ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 11 վահանակ
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 0 վահանակ
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – չի ցանկացել մասնակցել բաշխմանը
Տվյալ իրավիճակում պետք է չեղյալ համարել վիճակահանության արդյունքները կամ այլ եղանակով ապահովել վահանակների համաչափ բաշխումը, որպեսզի որևէ ուժ զրկված չլինի ընտրողների հետ հաղորդակցության՝ օրենքով սահմանված միջոցներից և ապահովվի արդարացի մրցակցություն։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
