Տվյալների բացակայությամբ հրապարակված հարցումները կարող են մեկնաբանվել որպես ընտրողների կամքի վրա ազդելու միջոց․ «Ականատես» | Region

Տվյալների բացակայությամբ հրապարակված հարցումները կարող են մեկնաբանվել որպես ընտրողների կամքի վրա ազդելու միջոց․ «Ականատես»

Մարտ 20,2025 18:35

«Ականատես» դիտորդական առաքելությունը Գյումրիում արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում արձանագրել է խախտումներ։ Ըստ առաքելության՝

ՀՀ ընտրական օրենսգիրքը արգելում է ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության փորձերը։

Civic.am լրատվական կայքը հրապարակել է Գյումրի համայնքի ընտրություններին մասնակցող թեկնածուների վարկանիշային սանդղակ՝ հիմնված սոցիոլոգիական անհայտ հարցման արդյունքների վրա։

ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:

Տվյալ դեպքում լրատվականը չի մասնավորեցնում, թե ով է հարցումն իրականացնող կազմակերպությունը, որին վերաբերելի են այս պահանջները։

Տվյալների բացակայությամբ հրապարակված հարցումները խնդրահարույց են և կարող են մեկնաբանվել որպես ընտրողների կամքի վրա ազդելու միջոց։ Հավելենք նաև, որ այս իրավախախտումը պատժվում է ՀՀ վարչական օրենսգրքի 40․9-րդ հոդվածով՝ մինչև 500,000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

Նորություններ