«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը սատարելու է «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանին | Region

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը սատարելու է «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանին

Մարտ 22,2025 14:15

«Մայր Հայաստան» դաշինքը հայ-ռուսական տնտեսական համաժողով է անցկացրել Գյումրիում, որին ՌԴ-ից հեռավար մասնակցել են իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը, քաղաքագետներ, տնտեսագետներ։ Նրանք ցանկանում են Գյումրին տեսնել զարգացած, արժանավայել աշխատանքով ապրող մարդկանց քաղաք։ Հավանության են արժանացրել դաշինքի ներկայացրած ազատ տնտեսական գոտու ստեղծման և հարկային ռեժիմի առումով Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու մասին նախագիծը։ Ռուսաստանցի պատգամավորն ու քաղաքագետ-փորձագետները հայտարարել են, որ Գյումրու առաջիկա ավագանու արտահերթ ընտրություններին սատարում են «Մայր Հայաստան» դաշինքին և քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին։

REGIONS TV-ի ամփոփ տեսանյութը՝ ավելի ուշ։

Նորություններ