«Եդինայա Ռոսիան» սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին, հավանություն տալիս Գյումրիում նախկինում ձախողված ծրագրի նոր գաղափարին
Մարտ 22,2025 20:01

Նախընտրական շրջանում «Մայր Հայաստան» դաշինքը Գյումրիում անցկացված հայ-ռուսական տնտեսական համաժողովի ժամանակ ազատ տնտեսական գոտու ստեղծման և հարկային ռեժիմի առումով Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու մասին իր նախագիծն է քննարկել։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական, փորձագիտական և բիզնես շրջանակների ներկայացուցիչները խոսել են նախագծի կարևորության մասին, բայց այս ամենը իրագործելու հարցում մի շարք խնդիրներ կան, որոնք ևս եղել են նախկինում ձախողված ձեռնարկների հիմքում։
Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը այս մասին խոսելիս հայտարարել է, որ իրենց կուսակցությունն այս ընտրությունների ժամանակ սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին, թեկնածու Կարեն Սիմոնյանին։