Գյումրու ՏԻՄ-ում ՔՊ-ն եթե մեծամասնություն չկազմի, ապա քաղաքի կառավարումը դարձյալ կձախողի

3 տարի առաջ Գյումրիում տեղական ինքնակառավարումը ձախողած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրապայքարի է դուրս եկել նախընտրական նոր խոստումներով, որոնց մոտ 70 տոկոսը կուսակցության 2021 թ․-ի նախընտրական ծրագրից են։
Դրանք նույն դրույթներն են, որոնք քաղաքական ուժը չիրագործեց Գյումրիում, պատճառաբանելով, թե «Բալասանյան դաշինք»-ի հետ կառավարումը չստացվեց։ Իրենց ձախողումներն արդարացնելու համար ՔՊ-ականները հիմա հայտարարում են, թե իրենք 2021-ին քաղաքապետարանում իշխանություն չեն եղել, դրա համար էլ նախկին ծրագիրն իրագործելու հնարավորություն չեն ունեցել։
Այսօր էլ, բնակիչների հետ հերթական հանդիպման ժամանակ, հաստատեցին իրենց դիրքորոշումը, նշելով, որ կոալիցիայով քաղաք չի կառավարվի, ու եթե 50 տոկոս + 1 ձայն չունենան, ապա դարձյալ կձախողեն քաղաքի կառավարումը։ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի հետ հերթական հանդիպումը Գյումրու Մուշ թաղամասում էր։