«Ես ձեզ պատերով կտամ եւ էդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն»․Փաշինյանը նախկին նախագահներին | Region

«Ես ձեզ պատերով կտամ եւ էդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն»․Փաշինյանը նախկին նախագահներին

Մարտ 26,2025 20:32

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ, երբ հիշեց, որ նախկին երեք նախագահները հրաժարվել են իր հետ ուղիղ եթերում բանավիճել։

Փաշինյանն իր ելույթում ասաց՝ Սերժ Սարգսյանն առաջինն էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դուրս թռավ, ասաց՝ կապիտուլյացիա․« Այն բանակցային բովանդակությունը, որը 2018 թվականի Սերժ Սարգսյանը թողել է, այդ կետից որեւէ հնարավոր գործողություն չկար, որը նույնը տրամաբանության մեջ հնարավոր լիներ ձեւակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։ Եթե կար, թող այդ գործողությունն աներ, ոչ թե գար ու այս ամբիոնից պատերազմ անոնսեր։

Այսինքն՝ թիվ մեկ կապիտուլյանտը, որ բերել է, պրոցեսը հասցրել է մի տեղ, որտեղից ուրիշ ելք չկա․․․ Իրենք ամբողջ գործն ի՞նչ է, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների, կոնկրետ իմ վզին։ Բա դրա համար եմ էդ մարդկանց ասում՝ եկեք գնանք, ուղիղ եթերում խոսանք։ Երեք հատ մտքի տիտան ասում են՝ ես էսօր գործ ունեմ։ Բոլորն ասում են՝ մենք իրա հետ բանավիճելու բան չունենք, հետո իրենց երեխեքին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին, բաջանաղներին ղրկում են ասուլիսներ տալու։

Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։ Ես ասում եմ՝ ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ, եւ էդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն։ Երեքից էլ վերաբերում է, հերիք ա, ներվերներիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Եվ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս։

Հենց իրենց շեստյորկեքից մեկը ձեն հանեց, ասելու եմ՝ ձեներդ կտրեք, գնացեք ձեր քաղաքական լիդերներին ասեք, բան ունեն ասելու, թող գան խոսալու, գնում ենք ուղիղ եթերում խոսում ենք»։

Նորություններ