«24-ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել, որպեսզի տանեն դատարան՝ կալանքի հարցը լուծելու համար»․ փաստաբան

«Տեղյակ եմ, որ Մարտուն Գրիգորյանի բոլոր շտաբները շրջափակված են ոստիկանական ծառայողների կողմից, հիմա հերթով կայցելենք, կտեսնենք՝ ինչ կա»։
Այս մասին հայտարարեց Գյումրի ժամանած փաստաբան Արսեն Բաբայանը։ Նրա խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները հիմա իրականացնում են քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր և որդու ձերբակալման որոշման պահանջները։
«Երկուսն էլ մեղադրյալի կարգավիճակ ունեն, նրանց նկատմամբ 24-ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել, որպեսզի տանեն դատարան՝ կալանքի հարցը լուծելու համար»,-նշեց փաստաբանը։
Նա հայտնեց նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածած տեսագրությունում Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ որևէ տվյալ գոյություն չունի։ Իսկ նման գործողությունները, Արսեն Բաբայանի խոսքով, սկսել են Դանիել Իոաննիսյանի և նրա նման մարդկանց կողմից՝ որպես դիտորդական խումբ ներկայացված հաղորդման հիմքերով, որտեղ Գրիգորյանի տարածած քարոզչական տեսահոլովակը, թե ինչ աշխատանքներ է կատարել, ներկայացրել են կաշառքի խոստումներ։