Գորիսում ԵՄ դիտորդները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին են ներկայացրել սահմանի երկայնքով վերջին զարգացումները
Մարտ 28,2025 12:18

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքի մարզում այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության Գորիսի օպերատիվ գրասենյակ։
«Մեզ համար պատիվ էր հյուրընկալել դեսպան Քրիստինա Քվինին Գորիսի մեր օպերատիվ գրասենյակում, որտեղ նրան ներկայացվել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և սահմանի երկայնքով վերջին զարգացումները»,-X-ի միկրոբլոգում հայտնում է դիտորդական առաքելությունը: